Գլխավոր | "Հիլֆմանն" հոգեբանական ծառայություն
Տեսաշար տագնապի մասին
Տեսաշարը բաղկացած է միքանի տեսանյութերից և պատմում է տագնապի և հիմնական տագնապային խանգարումների (ընդհանրացված տագնապային խանգարում, խուճապային խանգարում, սոցիոֆոբիա, ագորաֆոբիա, սպեցիֆիկ ֆոբիաներ, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում և այլն) մասին, ինչպես նաև ներառում է կոնկրետ խորհուրդներ (որովայնային շնչառություն, գիտակցված մեդիտացիա, խորհուրդներ երեխաների մոտ վախն ու տագնապը մեղմելու համար և այլն)՝ տագնապի իրադրային կարգավորման համար։ Ելնելով մասնագիտական էթիկայի պատկերացումներից տեսաշարում ներկայացված նյութերը կրում են զուտ ուսումնական, ընդհանուր ճանաչողական-կողմնորոշիչ բնույթ։ Վերջիններս նախատեսված չեն ինքնաախտորոշման կամ ինքնաբուժման համար։
Հոգեմետ դեղեր
Այս բաժնում բերված են հոգեմետ այն դեղերը, որոնք հաճախակի են նշանակվում բժիշկների կողմից։ Ուշադրություն։ Ստորև բերված դեղանյութերի նկարագրությունները պաշտոնական տեղեկատվության պարզեցված և լրացված տարբերակներն են։ Դեղորայքը ձեռք բերելուց և օգտագործելուց առաջ անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ և ծանոթանալ արտադրողի կողմից հաստատված դեղի նկարագրությանը։ Դեղանյութի վերաբերյալ բերված տեղեկատվությունը ներկայացված է միմիայն ծանոթացման նպատակով և չպետք է կիրառվի որպես ուղեցույց ինքնաբուժման համար։ Միայն բժիշկը կարող է որոշում ընդունել դեղանյութի նշանակման, ինչպես նաև չափաբաժնի և օգտագործման եղանակի վերաբերյալ։
Խաղամոլության հոգեթերապիա
Մոլախաղերից կախվածությունը "Հիլֆմանն" հոգեբանական ծառայության հիմնական թիրախներից մեկն է, որի հաղթահարման համար մշակվել և կիրառվում է խաղային կախվածությունից ազատման հատուկ ծրագիր: Մոլախաղերը տարածված են ամբողջ աշխարհում և ամեն ոք այս կամ այն չափով, այս կամ այն կերպով, թեկուզ մեկ անգամ առնչվել է վերջիններիս հետ (օրինակ ԱՄՆ-ում նման մարդիկ կազմում են բնակչության մոտ 86%-ը): Սակայն կան մարդիկ, ում կյանքի ինչ-որ մի հատված, երբեմն էլ նաև ողջ կյանքը, ուղեկցվում է մոլախաղերով. մոլախաղերում նրանց հոգեբանական, ֆիզիկական և ֆինանսական ներգրավվածությամբ: Այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը գտնվում են մոլախաղերից կախվածության մեջ: Մոլախաղերից կախվածության մեջ գտնվող անձանց ընդունված է անվանել «գեմբլեռ»` անգլերեն Gambling բառից, որը թարգմանաբար նշանակում է մոլախաղ և/կամ մոլախաղում մասնակցություն ունենալու գործընթացը։
Մարմնի պատկերի խանգարումների հոգեթերապևտիկ ծրագիր
Մարմնի պատկերի խանգարումները, այդ թվում նաև դիսմորֆոֆոբիան (մարմնի դիսմորֆիկ խանգարում), "Հիլֆմանն" հոգեբանական ծառայության թիրախներից մեկն է, որոնց բուժման համար մշակվել և կիրառվում է հատուկ հոգեթերապևտիկ ծրագիր` կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի շրջանակներում: Դիսմորֆոֆոբիայի դեպքում մարդը գանգատվում է սեփակա մարմնի այս կամ այն հատվածի (դեմք, ձեռքեր, ոտքեր, քիթ, ականջներ և այլն), կամ նույնիսկ ողջ մարմնի փոփոխությունից, ձևափոխվելուց և աղավաղվելուց, որը որպես կանոն չի ունենում օբյեկտիվ հիմքեր: Այլ կերպ ասած, դիսմորֆոֆոբիան` անձի մոտ սեփական մարմնի պատկերի խանգարումն է: Դիսմորֆոֆոբիան առաջին անգամ նկարագրվել է 19-րդ դարի վերջում իտալացի հոգեբույժ Մորզելիի կողմից, որպես կպչուն միտք` մարմնի դեֆորմացիայի վերաբերյալ: Նման օբսեսիաներով մարդիկ ունենում են քննադատական վերաբերմունք իրենց մտքի նկատմամբ, սակայն չեն կարողանում դիմակայել դրանց, քանի որ վերջինս իրենից ներկայացնում է ինտենսիվ և անհաղթահարելի վախ, որը գրավում է մարդու ողջ գիտակցությունը: Այս պարագայում չի օգնում նաև այն, որ մարդը լիովին հասկանում է այդ մտքերի անհիմն լինելը և ձգտում է ամեն կերպ ազատվել դրանցից։
Տագնապային խանգարումների հոգեթերապիա
"Հիլֆմանն" հոգեբանական ծառայության մասնագիտացումներից մեկը տագնապային խանգարումներն են, որոնց հաղթահարման համար կիրառվում է կոգնիտիվ-վարքաբանական թերապիան։ Ծրագիրը նախատեսված է ընդհանրացված տագնապային խանգարման, խուճապային խանգարման, սոցիոֆոբիայի կամ սոցիալական տագնապային խանգարման, ագորաֆոբիայի, սպեցիֆիկ ֆոբիաների, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման և հետտրավմատիկ սթրեսային խանգարման հաղթահարման համար։
©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design