Վեբինարներ | Ուսուցում և թրեյնինգ | Harmand Hilfmann School of Professional Psychology
#Տագնապ_հաջող․ հասկացում [1/4]
առցանց | խմբային | հայերեն || 1 մոդուլ (2 ժամ) | արժեքը՝ 4'000 ֏

Վեբինարի ընթացում խոսվելու է տագնապի ընդհանուր առանձնահատկությունների մասին, ներկայացվելու է տագնապի նեյրոկոգնիտիվ մոդելը, քննարկվելու են տագնապի ժամանակ դրսևորվող մտածողության հիմնական սխալները։ Բացի այդ անդրադարձ է կատարվելու անորոշության նկատմամբ անհանդուրժողականությունը, որպես տագնապի հիմնական պատճառ և տագնապային խանգարումների զարգացմանը նպաստող հիմնական գործոններին։
#Տագնապ_հաջող․ ճանաչում [2/4]
առցանց | խմբային | հայերեն || 1 մոդուլ (2 ժամ) | արժեքը՝ 4'000 ֏

Վեբինարի ընթացում ներկայացվել և քննարկվելու են հիմնական տագնապային խանգարումները, որոնք են՝ սպեցիֆիկ ֆոբիաները, ագորաֆոբիան, սոցիալական տագնապային խանգարումը (սոցիոֆոբիա), խուճապային խանգարումը, ընդհանրացված տագնապային խանգարումըօբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, ինչպես նաև անդրադարձ կկատարվի տագնապի և տագնապային խանգարումների գնահատմանը։ ԲԱցի այդ, կխոսվի նաև կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի, որպես տագնապի և տագնապային խանգարումների հաղթահարման արդյունավետ մեթոդի մասին։
#Տագնապ_հաջող․ հաղթահարում․ մաս Ա [3/4]
առցանց | խմբային | հայերեն || 1 մոդուլ (2 ժամ) | արժեքը՝ 4'000 ֏

Վեբինարի ընթացում ընթացքում խոսվելու է տագնապի ընդհանուր առանձնահատկությունների մասին, ներկայացվելու է տագնապի նեյրոկոգնիտիվ մոդելը, քննարկվելու են տագնապի ժամանակ դրսևորվող մտածողության հիմնական սխալները։ Բացի այդ անդրադարձ է կատարվելու անորոշության նկատմամբ անհանդուրժողականությունը, որպես տագնապի հիմնական պատճառ և տագնապային խանգարումների զարգացմանը նպաստող հիմնական գործոններին։
#Տագնապ_հաջող․ հաղթահարում․ մաս Բ [4/4]
առցանց | խմբային | հայերեն || 1 մոդուլ (2 ժամ) | արժեքը՝ 4'000 ֏

Վեբինարի ընթացում կներկայացվեն տագնապի և տագնապային խանգարումների հոգեթերապիայում կիրառվող վարքային տեխնիկաները, ինչպես նաև կխոսվի նրա մասին թե ինչպես դառնալ անորոշության նկատմամբ ավելի հանդուրժող։
Ինչպես հաղթահարել սեփական տագնապը
առցանց | խմբային | հայերեն || 1 մոդուլ (2 ժամ) | արժեքը՝ 4'000 ֏

Վեբինարի ընթացում՝ կհասկանանք թե ինչ է տագնապը և ինչից է առաջանում, կիմանանք թե ինչ նեյրոկենսաբանական մեխանիզմներ կան ընկած տագնապի հիմքում, կծանոթանանք տագնապի հաղթահարման 5 զիլ հոգեբանական մեթոդի հետ։
Խաղամոլության հաղթահարումը
առցանց | խմբային | հայերեն || 1 մոդուլ (2 ժամ) | արժեքը՝ 4'000 ֏

Վեբինարի ընթացում՝ կհասկանանք թե ինչ է իրենից ներկայացնում ախտաբանական խաղամոլությունը, կիմանանք թե ինչպես կարելի է այն հաղթահարել հոգեբանական մեթոդներով, հոգեթերապիայի միջոցով, կծանոթանանք խաղամոլության հաղթահարման հոգեթերապևտիկ ծրագրին, որն իրականացվում է կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում, կկարողանաք հղել ձեր հարցերն ու ստանալ դրանց պատասխանները։
©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design