Հրավիրում ենք համագործակցության
Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի հետազոտական լաբորատորիան հրավիրում է համագործակցության հոգեկան առողջության ոլորտի պրակտիկ աշխատողներին և հետազոտողներին` կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի ոլորտում համատեղ հետազոտություններ իրականացնելու նպատակով:
Հետազոտությունների հիմնական բնագավառներն են`
- կլինիկական հոգեբանություն,
- առկա հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
- առցանց հոգեբանական խորհրդատվություն:
Հետազոտությունների հիմնական կլինիկական ուղղվածություններն են`
- տագնապային խանգարումները,
- օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումները,
- դեպրեսիվ խանգարումները,
- հետտրավմատիկ սթրեսային խանգարումը,
- մարմնի դիսմորֆիկ խանգարումը,
- ախտաբանական խաղամոլությունը,
- թմրանյութային կախվածությունները:
Lրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զանգահարել մեզ մեր հիմնական կոնտակտներով:

"Խաղամոլության կոգնիտիվ-վարքաբանական թերապիա" թրեյնինգի ընթացքում մասնակիցները կծանոթանան խաղամոլության հոգեթերապիայի համալիր ծրագրին և գործնականում կյուրացնեն համապատասխան տեխնիկաները։
"Տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիա" թրեյնինգի ընթացքում մասնակիցները գործնականում կյուրացնեն տագնապի հոգեթերապիայի հիմունքներն ու հիմնական տեխնիկաները։
"Առցանց խորհրդատվություն. կոգնիտիվ-վարքաբանական մոտեցում" թրեյնինգի նպատակն է մասնակիցների մոտ ձևավորել գործնական հմտություններ առցանց հոգեբանական խորհրդատվությունից։
"Բիզնես և առաջխաղացում հոգեբանների համար" թրեյնինգի նպատակն է, կարիերայի պլանավորման փուլում գտնվող և/կամ այն նոր սկսած, հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին ծանոթացնել ոլորտի ծառայությունների կազմակերպման և մատուցման առանձնահատկությունների հետ։