Դեպարտամենտներ | Harmand Hilfmann School of Professional Psychology
Կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի դեպարտամենտը նախագծում և կազմակերպում է տարաբնույթ, տարբեր մոդալությունների առկա և հեռավար ուսումնական և թրեյնինգային ծրագրեր կլինիկական հոգեբանությունից և հոգեթերապիայից` առաջնորդվելով Հոգեթերապիայի համաշխարհային խորհրդի և Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի կողմից ընդունված մասնագիտական սկզբունքներով և չափորոշիչներով: Ներկայումս, բացի կարճատև թրեյնինգային ծրագրերից, առկա են նաև երկու ուսումնական ամբողջական ծրագիր հոգեթերապիայից, որոնք ամբողջովին համապատասխանում են նշված մասնագիտական կառույցների չափանիշներին: Նախագծման փուլում են նաև երկու թրեյնինգային ծրագիր` մարմնի դիսմորֆիկ խանգարման, հոգետրավմայի կլինիկայի և հոգեթերապիայի վերաբերյալ։
Նեյրոհոգեբանության և նեյրոգիտության դեպարտամենտը նախագծում և կազմակերպում է տարատեսակ առկա և հեռավար ուսումնական և թրեյնինգային ծրագրեր նեյրոհոգեբանությունից և հարակից այլ բնագավառներից` առաջնորդվելով նեյրոգիտության արդի ձեքբերումներով: Ներկայումս դեպարտամենտի կողմից առաջարկվող ծրագրերը դեռ գտնվում են նախագծման փուլում. նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա վերջ ավարտին հասցնել երկու թրեյնինգային ծրագիր` նեյոհոգեբանությունից և նեյրոհոգեթերապիայից: Ինչպես նաև, դեպարտամենտն իր թիմի համալրման համար հրավիրում է համագործակցության նեյրոհոգեբանների, նեյրոֆիզիոլոգների, նյարդաբանների, նեյրոդեղագետների և նեյրոկենսաբանների։
Ինդուստրիալ-կազմակերպչական հոգեբանության դեպարտամենտը նախագծում և կազմակերպում է տարատեսակ առկա և հեռավար ուսումնական և թրեյնինգային ծրագրեր ինդուստրիալ-կազմակերպչական հոգեբանության կիրառական ամենատարբեր ոլորտներից: Ներկայումս դեպարտամենտն առաջարկում է բիզնեսի և առաջխաղացման հիմունքների մեկ կարճատև թրեյնինգային ծրագիր հոգեկան առողջության մասնագետների համար, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման երկարատև թրեյնինգային ծրագիր: Մինչ ընթացիկ տարվա վերջ նախատեսվում է ավարտին հասցնել ևս մեկ թրեյնինգային ծրագիր` գովազդի և մարկետինգի հոգեբանությունից։
©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design