Տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիա | Ուսուցում և թրեյնինգ | Harmand Hilfmann School of Professional Psychology
Տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիա

Ծրագրի ընթացքում մասնակիցները գործնականում կյուրացնեն տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի հիմունքները, ինչպես նաև հիմնական տագնապային խանգարումների (Ընդհանրացված տագնապային խանգարում, Խուճապային խանգարում, Սպեցիֆիկ ֆոբիաներ, Սոցիոֆոբիա, Ագորաֆոբիա, Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում) հետ աշխատանքի կոգնիտիվ և վարքաբանական տեխնիկաները։

Ծրագրի շրջանակներում տագնապն ու տագնապային խանգարումները կքննարկվեն նաև անորոշության նկատմամբ անհանդուրժողականության հիմնադրույթի (Intolerance of Uncertainty) և ժամանակակից նեյրոկենսաբանության տեսանկյունից:

Ծրագիրը նախատեսված է հոգեկան առողջության ոլորտի մասնագետների և բարձր կուրսերի ուսանողների համար։

Ուշադրություն․ այս թրեյնինգային ծրագրի վկայականը համարվում է կուտակային՝ Հոգեթերապևտի եվրոպական վկայական (European Certificate of Psychotherapy - ECP) ստանալու համար։

Ծավալը` 24 ժամ։

Հեղինակ և վարող` Արման Բեգոյան, հոգեբան, հոգեթերապևտ (Հոգեթերապևտի եվրոպական վկայական - ECP)

Արժեքը` 150'000 ՀՀ Դրամ:


Ծրագրի հակիրճ բովանդակությունը

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՏԱԳՆԱՊԻ ԵՎ ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Ներածություն
  • Տագնապի հաշվողական մոդելը
  • Տագնապի նեյրոկենսաբանական մեխանիզմները
  • Տագնապի ժամանակ դրսևորվող մտածողության հիմնական սխալները (կոգնիտիվ աղճատումներ)
  • Տագնապային խանգարումների ժամանակ դրսևորվող հիմնական մտավախությունները
  • Անորոշության նկատմամբ անհանդուրժողականությունը, որպես տագնապայնության հիմնական պատճառ
  • Տագնապային խանգարումների զարգացմանը նպաստող հիմնական գործոնները
  • Տագնապայնության և տագնապային խանգարումների գնահատումը

2. ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
  • Սպեցիֆիկ ֆոբիաներ
  • Ագորաֆոբիա
  • Սոցիալական տագնապային խանգարում (սոցիոֆոբիա)
  • Խուճապային խանգարում
  • Ընդհանրացված տագնապային խանգարում
  • Խառը դեպրեսիվ և տագնապային խանգարում
  • Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում

3. ՏԱԳՆԱՊԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՉ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
  • Ռելաքսացիա
  • Ֆիզիկական վարժություններ և սպորտ
  • Ուշադրության մարզում
  • Գիտակցվածություն (մայնդֆուլնես)

4. ԿՈԳՆԻՏԻՎ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ
  • Կոգնիտիվ աղճատումների բացահայտում
  • Ռացիոնալ վիճարկում
  • Դեկատաստրոֆիզացիա
  • Ընդունում և լուծումների որոնում
  • Նոր փորձի կառուցարկում

5. ՎԱՐՔԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ
  • Խուսափողականությունների բացահայտում
  • Բացահայտման թերապիա
  • Վարքային մոդելավորում
  • Վարքային գիտափորձ

6. ԻՆՏԵԳՐԱՏԻՎ ԵՎ ԷԿԼԵԿՏԻԿ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ
  • Վախի օբյեկտի և տագնապայնության աղբյուրի կոնկրետացում
  • Անհատական սեմանտիկայի ճանաչում
  • Հոգեթերապևտիկ սեսիաների և տնային աշխատանքների տեսաձայնագրում
  • Էլեկտրոնային օրացույցներ և հիշեցումներ
  • Ապրել այստեղ և հիմա
  • Քնի հիգիենա
  • Օրագրի մեթոդը

7. ԱՇԽԱՏԱՆՔ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

8. ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՂՂՎԱԾ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ և ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ

9. ԱՆՀԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ և ՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ԽԹԱՆՈՒՄ


Գրականություն
©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design